ԵՐԿԱԹԵ ԿԱՄՈՒՐՋԸ

Ժանրը՝ դրամա
Ռեժիսոր՝ Մոնիկա Յորդան - Մլոջիանովսկա
Սցենարի հեղինակ՝ Մոնիկա Յորդան - Մլոջիանովսկա
Նկարներ՝ Պիոտր Կուկլա
Երաժշտություն՝ Անդրեյ Դերգաչև
Մոնտաժ՝ Բարտոշ Պիետրաս
Սցենոգրաֆիա՝ Միխալ Հրիսուլիդիս
Պրոդյուսերներ՝ Աննա Վերեդա, Կարոլ Վոժբինսկի
Արտադրությունը՝ Ինքնագիր Կարոլ Վոժբինսկի
Տարեթիվը՝ 2019
Տևողությունը՝ 84 րոպե
Դերասանական կազմը՝ Յուլիա Կիյովսկա, Բարտլոմիեյ Տոպա, Լուկաշ Սիմլատ, Անդժեյ Կոնոպկա, Ցեզարի Լուկաշևիչ

Մրցանակներ՝
2019 «Էկրան» լեհական ֆիլմերի փառատոն Տորոնտոյում՝ Մրցանակ ռեժիսուրայի համար (Մոնիկա Յորդան - Մլոջիանովսկա)
2019 Լեհական ֆիլմերի փառատոն Ամերիկայում (Չիկագո) - «Հայտնագործության աչք» մրցանակ տաղանդավոր երիտասարդ կինոգործչի համար (Մոնիկա Յորդան - Մլոջիանովսկա)
2019 Տադեուշ Շիմկովի անվան կինոդերասանական փառատոն Վրոցլավում՝ «Ոսկե Քոթոթ» երկրորդ պլանի տղամարդու խաղացած դերի համար (Լուկաշ Սիմլատ)

Այս պատմության հիմք է հանդիսանում սիրային եռանկյունին, որն ունի մեղքի և ամոթի զգացման նշաններ: Կացպերը, ով աշխատում է հանքում որպես ղեկավար, սիրային կապ ունի իր աշխատանքային ընկերոջ կնոջ հետ: Սիրուհու հետ հանդիպելու համար, նա նրան ուղարկում է հանքի խորը և ամենավտանգավոր հատվածները: Յորդան – Մլոջիանովսկայի ֆիլմում սակայն գործ ունենք մարդկանց հետ, ովքեր մսից և արյունից են, ուստի, երբ դժբախտ պատահար է տեղի ունենում, իսկ Օսկարը մնում է բանտարկված, սիրահարները միանում են փրկարարական աշխատանքներին: Ուղորդվելով մեղքի զգացումով նրանք փորձում են վերանայել իրավիճակը, որում հայտնվել են բոլոր երեքն էլ: Արգելված սերը մասամբ հետին պլան է մղվում, բայց ռեժիսորը չի թողնում հերոսներին մոռանալ, թե ինչում են նրանք ներգրավված, և որտեղ նրանք պետք է փնտրեն մեղքերի թողությունը: Բանտարկված Օսկարի հետ կոնֆրոնտացիայի անհնարինությունը ստիպում է նրանց պատասխանը գտնել հենց իրենց մեջ: Չնայած «Երկաթե կամուրջը» ֆիլմի գործողությունը հիմնված է ողբերգական իրադարձությունների վրա, այն շատ կամերային ֆիլմ է, որը նախաձեռնում է ճամփորդություն դեպի յուրաքանչյուրի խորքը, ով կարծում է, որ իր անձնական կյանքում չափազանց շատ խնդիրներ են կուտակվել: Մեղքի զգացումով (գուցե իռացիոնալ) մղված հերոսները կրկին փորձում են արթնացնել իրենց լավագույն գծերը, իսկ բացի հանքի մութ քարանձավներից, աշխարհում կան շատ ավելի մութ շրջաններ: Դրանք գտնվում են մարդու սրտի խորքում, ուր նույնպես պետք է մեկ-մեկ գնալ:

zimna wojna
zimna wojna
zimna wojna



wisła

ՓԱՌԱՏՈՆԻ ՏՆՕՐԵՆ

Մալգոժատա Շլագովսկա – Սկուլսկա
malgorzata@ear.com.pl

ԾՐԱԳՐԻ ՂԵԿԱՎԱՐ

Անաստազյա Մոշկովսկա
festiwal@ear.com.pl

ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ

Ռոկսանա Պիետրուչանիս
roksana@ear.com.pl

ԳՐԱՍԵՆՅԱԿ

+48 22 523 41 18