ԻԿԱՐՈՍ, ՄԻԵՏԵԿ ԿՈՇԻ ԼԵԳԵՆԴԸ

Ժանրը՝ կենսագրական դրամա Ռեժիսոր՝ Մաչեյ Պիեպժիցա
Սցենարի հեղինակ՝ Մաչեյ Պիեպժիցա Օպերատոր՝ Վիտոլդ Պվուցենիկ Երաժշտություն՝ Լեշեկ Մոժեր Մոնտաժ՝ Պյոտր Կմիեցիկ
Սցենոգրաֆիա՝ Յոաննա Անաստազյա Վոյչիկ
Պրոդյուսերներ՝ Ռենատա Չարնկովսկա-Լիստոշ, Մարիա Գոլոշ Արտադրություն՝ RE Studio
Արտադրման տարեթիվ՝ 2019թ Տևողությունը՝ 117 րոպե

Դերերում՝ Դավիդ Օգրոդնիկ, Կիպրիան Գրաբովսկի, Ջովիտա Բուդնիկ, Վիկտորիա Գորոդեցկայա, Մայա Կոմորովսկա, Յուստինա Վասիլևսկա, Պյոտր Ադամչիկ, Միկոլայ Խրոբոչեկ, Միխալ Ֆիլիպիակ, Յացեկ Կոման, Գրժեգորժ Միելչարեկ

Մրցանակներ՝
2019 Լեհական ֆիլմերի փառատոն Գդինիայում. Արծաթե առյուծներ։
2020 Օրզել, Լեհական կինոյի մրցանակ լավագույն երաժշտության համար (Լեշեկ Մոզդժեր)։
2020 Կրակովի կինոերաժշտական փառատոն. Մրցանակ լավագույն լեհական սաունդթրեքի համար (Leszek Możdżer)
2020 Լեհական ֆիլմերի փառատոն Ամերիկայում (Չիկագո). Ոսկե Ատամներ մրցանակ ամենահետաքրքիր գեղարվեստական ֆիլմի համար՝ հանդիսատեսի մրցանակ։

29 տարեկանում ողբերգականորեն մահացած դաշնակահար Միեցիսլավ Կոշի կենսագրության վրա հիմնված ֆիլմը, որի ռեժիսորն է Մաչեյ Պիեպժիցա („Chce się żyć”, „Jestem mordercą”) պատմում է մի նշանավոր մարդու մասին, ով, չնայած ճակատագրի կողմից պատրաստված խոչընդոտներին,հասել է հաջողության և համաշխարհային ճանաչման։ Սա ջազային փայլուն դաշնակահարի, գործիքավորողի և կոմպոզիտոր կենսագրությունն է։ Միթեքը (Դավիթ Օգրոդնիկ) մանուկ հասակում կորցնում է տեսողությունը։ Մայրը (Յովիտա Բուդնիկը) թսղնում է նրան Լասկիի միանձնուհիների խնամքի տակ։ Կույրերի կենտրոնում տղան հայտնաբերում է, որ երաժշտությունը կարող է իր համար աշխարհը ընկալելու և նրա մասին պատմելու միջոց լինել: Միթեքը դառնում է հայտնի դաշնակահար։ Սակայն երբ բացահայտում է ջազը, ունենում է միայն մեկ նպատակ՝ դառնալ Լեհաստանի լավագույն ջազային դաշնակահարը։ Շատ շուտով նա դառնում է հայտնի ոչ միայն Լեհաստանում, այլև ամբողջ աշխարհում։ Նա հաղթում է Մոնտրոյի հեղինակավոր ջազ փառատոնում։ Անսպասելի հանդիպումը խարիզմատիկ երգչուհի Զուզայի (Յուստինա Վասիլևսկայա) հետ անսպասելիորեն կփոխի նրա կյանքը։

ikar ikar ikar



wisła

ՓԱՌԱՏՈՆԻ ՏՆՕՐԵՆ

Մալգոժատա Շլագովսկա – Սկուլսկա
malgorzata@ear.com.pl

ԾՐԱԳՐԻ ՂԵԿԱՎԱՐ

Magda Aliw
festiwal@ear.com.pl

ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ

Maria Piotrowska
maria@ear.com.pl

ԳՐԱՍԵՆՅԱԿ

+48 22 523 41 18